fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կենդանաբանական այգին իրականացնում է «Ապրող ծառ» ծրագիրը

Երևանի Կենդանաբանական այգին, FPWC-ի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, կրկին իրականացնում է արդեն ավանդույթ դարձած «Ապրող ծառ» ծրագիրը:

Երևանի կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ամեն տարի, Ամանորին ընդառաջ, Հայաստանի անտառներն ավելի են նոսրանում եղևնիների և սոճիների ապօրինի հատումների հետևանքով:

«Բնական տոնածառը միշտ յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում յուրաքանչյուր տանը: Բայց Ամանորից հետո զարդարված ծառը վերածվում է աղբի, որի մասին մեզ հետո անընդհատ հիշեցնում է վնասված բնությունը: Ապօրինի ծառահատումների պատճառով Հայաստանում վերջին տասնամյակներին ամբողջ անտառներ են անհետացել:

Ձեր տոնն առավել գեղեցիկ և բնությանը օգտակար դարձնելու համար Երևանի Կենդանաբանական այգին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմանդրամը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, իրականացնում են արդեն ավանդույթ դարձած «Ապրող ծառ» ծրագիրը:

Մասնակցելով ծրագրին կարող եք նպաստել Հայաստանի անտառների պահպանությանը. այս Ամանոր ընտրելով «Կենդանի ծառ»՝ հետագայում Դուք հնարավորություն կունենաք տնկել այն Ձեր բակում կամ նվիրել որևէ կրթօջախի:

Ձեր «Ապրող ծառը» կարող եք ընտրել Երևանի կենդանաբանական այգում կամ Հյուսիսային պողոտայում՝ «Բարի մամա» ՀԿ տաղավարի հարևանությամբ:

Վարձակալությունը  կարժենա 25.000 դրամ (ներառյալ առաքումը Երևանում):
Գնել կարող եք՝ 35.000 դրամով (ներառյալ առաքումը Երևանում):

Ապրող ծառ գնելիս կամ վարձակալելիս կստանաք նաև ծառի ճիշտ խնամքի վերաբերյալ տեղեկատվական թերթիկ:

Վարձակալած ծառերը վերադարձի են ենթակա 2019թ. հունվարի 8-ից 15-ը:

Հետ վերադարձրած ծառերը կտնկվեն Կենդանաբանական այգում, իսկ Ձեր գնած ամեն ծառին զուգահեռ մեկ ծառ կնվիրվի մանկատներին և երեխաների խնամքի հատուկ կենտրոններին:

Հավելյալ տեղեկատվության և պատվերների համար զանգահարեք՝ 093-689-883, 010- 562-362 հեռախոսահամարներով, գրեք [email protected] էլ. հասցեին կամ այցելեք Հյուսիսային պողոտա, որտեղ կգտնեք մեզ «Բարի մամա» ՀԿ տաղավարի հարևանությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: