fbpx

Խոշոր հրդեհ Ծաղկաձորում․ Nissan-ը մոխրակույտի է վերածվել

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Ծաղկաձոր քաղաքի Մագիստրոսի փողոցում՝ «Արարատ» բանկի դիմաց, ավտոմեքենա է այրվում, հայտնում է shamshyan.com-ը։

Հրշեջները մարել են նշված փողոցում կայանված Լեյլի Խաչատրյանին պատկանող Nissan Teana մակնիշի 36 QX 790 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: