fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կիպրոսում գտնվել է սերիական մարդասպանի յոթերորդ զոհի մարմինը

Կիպրոսում գտնվել է սերիական մարդասպանի յոթերորդ զոհի մարմինը՝ գրում է korrespondent.net-ը։

Նախորդ օրը ջրասուզակները գտել են 6-ամյա աղջկա մարմինը Կիսլատոս բնակավայրից ոչ հեռու գտնվող պոչամբարում։ Փնտրտուքները տևել են երկու ամիս։

Պատմությունն սկսվել է ապրիլի 14-ին, երբ զբոսաշրջիկները լքված թունելում հայտնաբերեցին առաջին զոհի մարմինը։ Կասկածյալը ձերբակալվեց հինգ օր անց։

Նա 35-ամյա կիպրոսցի զինվորական է, որը խոստովանել է, որ յոթ մարդու է սպանել՝ Ասիայից և Ռումինիայից ժամանած հինգ տնային աշխատողների և նրանցից երկուսի դուստրերին։

Առաջին զոհին նա սպանել էր 2016թ․։ Իրավապահներին հաջողվել էր դուրս գալ մարդասպանի հետքի վրա, քանի որ վերջինս իր զոհերի հետ շփվել էր համացանցով։

Գործը հասարակական մեծ արձագանք ստացավ․ իրավապահներին մեղադրեցին ոչ արդյունավետ քայլերի համար՝ պատճառաբանելով, որ զոհերը ներգաղթյալներ են եղել։ Մայիսին արդարադատության նախարարը ստիպված էր հրաժարական տալ։