Կիևը ճշտել է Իրանում ավիաաղետի զոհերի քաղաքացիությունը - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կիևը ճշտել է Իրանում ավիաաղետի զոհերի քաղաքացիությունը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել է, որ Իրանի 82 քաղաքացի է զոհվել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռի կործանման հետեւանքով:
«Այժմ մեզ հայտնի է ավիաաղետից զոհվածների վերաբերյալ հետեւյալ տեղեկությունն ըստ երկրների. Իրան՝ 82, Կանադա՝ 63, Ուկարինա՝ 11 (երկու ուղեւոր եւ անձնակազմի ինն անդամ), Շվեդիա՝ 10, Աֆղանստան՝ 4, ԳԴՀ՝ 3, Մեծ Բրիտանիա՝ 3»,-գրել է նա Twitter-ում:

Այդպիսով՝ Պրիստայկոն հավաստել է Իրանում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով Ուկրաինայի 11 քաղաքացիների զոհվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Ուկրաինայի իշխանությունները շարունակում են հետաքննությունը, հավելել է նա:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Boeing-737 ինքնաթիռը, որը պետք է կատարեր PS752 չվերթը Թեհրան-Կիեւ երթուղով, հունվարի 8-ի առավոտյան կործանվել է Թեհրանի իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռչելուց հետո: Օդանավում եղել է 168 ուղեւոր եւ անձնակազմի ինն անդամ: Նրանք բոլորն էլ զոհվել են: