#ԿոֆեԷքստրի՞մ ․ սուրճ ըմպել և նայել հակառակորդի գյուղին հնարավոր է․ լուսանկարներ - VNews

#ԿոֆեԷքստրի՞մ ․ սուրճ ըմպել և նայել հակառակորդի գյուղին հնարավոր է․ լուսանկարներ

Սուր զգացողությունների պակաս սահմանամերձ Բերքաբերում չկա, սակայն փաստորեն տեղացիները ոչ միայն չեն վախենում այդ զգացողություններից,  այլև կրկնապատկում են դա զգալու հնարավորությունները։

«Էքստրիմ» սրճարանը այլևս ոչ թե նախաձեռնություն է, այլ սահմանին ամուր կանգնած հյուրընկալ սրճարան։

Փայտե կահավորանքով այս սրճարանը գտնվում է ուղիղ հակառակորդի դիտակետում, սրճարանը թեպետ գործում է, սակայն իր հյուրընկալ դռները վերջնական կբացի առաջիկա ամիսներին։

VNews.am-ը կրկին այցելել էր «Էքստրիմ» սրճարան այս անգամ արդեն ոչ թե դրսի կողմից նկարելու, այլ տաքուկ անկյունում սուրճ ըմպելու և պատուհանից հետևելու ադրբեջանական գյուղի անցուդարձը։

Ահա թե ինչպիսի տեսք ունի «Էքստրիմ կաֆեն»․

 

 

 

Լուսանկարները՝ Աշոտ Ավագյանի