fbpx

Կոմկուսը մտահոգված է նախարարությունների օպտիմալացման հարցով

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարություն է տարածել, որտեղ  իր խորը մտահոգությունն է հայտնում իշխանությունների կողմից ներկայացված կառավարության  կառուցվածքի փոփոխությունների մասին օրենքի նախագծի վերաբերյալ:

«Չժխտելով օպտիմալացման միջոցով պետական  համակարգի կառավարման  արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը  և այդ ապարատում  ոչ արդյունավետ աշխատանքի առկայությունը, այնուամենայնիվ  ստեղծվում է տպավորություն, որ  կառավարությունը  այդ խնդիրը փորձում է լուծել մասսայական կրճատումներով: Այդ կրճատումները  չեն հանդիսանում  արդյունավետության բարձրացման գրավական, ինչը հղի է ծանր սոցիալական հետևանքներով: Համարելով անթույլատրելի չկշռադատված և խորքային  վերլուծության չենթարկված քայլերը, անկախ նրանից թե  այդ նախարարություններն ինչպես և ինչքանով են կարողացել լուծել իրենց առջև դրված խնդիրները  կոչ ենք անում կառավարությանը վերանայել օրենքի նախագիծը, ցուցաբերելով խոհեմություն և շրջահայացություն չգնալ շոկային  թերապիայի ճանապարհով, որն իր կործանարար հետևանքներն է ունեցել Հայաստանում   90- ականների առաջին կեսին»,- ասված է կոմկուսի հայտարարության մեջ։