Կորոնավիրուս ունեցող 31-ամյա կինը ծննդաբերությունից 5 օր հետո հանկարծամահ է եղել - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կորոնավիրուս ունեցող 31-ամյա կինը ծննդաբերությունից 5 օր հետո հանկարծամահ է եղել

Մայիսի 24-ին կորոնավիրուսային վարակ ունեցող 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից հետո թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա է առաջացել, ինչի հետևանքով հանկարծամահ է եղել: Այս մասին գրում է News.am

Առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:

Նշենք, որ այլ պատճառով մահերից մեկը,  մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։