Կորոնավիրուսի կանոնները չպահպանելու պատճառով դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կորոնավիրուսի կանոնները չպահպանելու պատճառով դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն

Հայաստանում ընդհանուր 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել՝ կորոնավիրուսի տարածման կանխման անվտանգության կանոնների խախտման համար: Այդ մասին կառավարության նիստում նշեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ ավելացնելով, որ տեսչական մարմինների կողմից հիմնական աշխատանքներն իրականացվում են այն ոլոտներում, որոնք առավել ռիսկային են՝ արտադրամասերում, խանութներում, բանկերում, որտեղ հնարավոր է մարդկանց կուտակումներ և վարակի տարածում: «Այս մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր կփակվեն, աշխատանքները շարունակական բնույթ են կրում»,- ասաց նա:

Ասոյանի խոսքով՝ սննդամթերի տեսչական մարմնի կողմից այս ընթացքում խորհրդատվություն է տրամադրվել 9561 տնտեսվարող սուբյեկտի՝ հանրային սննդի ոլորտում:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթվա ընթացքում արդեն դադարեցվել է 290 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն, 24 ժամյա ռեժիմով դադարեցման մասին է խոսքը:

Ըստ Ասոյանի, նաև հսկողություն է իրականացվում մանկապարտեզներում: Այս պահի դրությամբ փակված մանկապարտեզ չկա: «Բայց մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ շուրջ 120 մանկապարտեզների հաճախելիությունը շատ ցածր է, հաճախում է երեխաների շուրջ 8.3 տոկոսը»,- նշեց Արթուր Ասոյանը: