Կորոնավիրուսի պատվաստանյութի համար ԵՄ- ն 9,5 մլրդ եվրո է հավաքվել - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կորոնավիրուսի պատվաստանյութի համար ԵՄ- ն 9,5 մլրդ եվրո է հավաքվել

Եվրահանձնաժողովը 9.5 մլրդ եվրո է հավաքել կորոնավիրուսի պատվաստանյութ մշակելու համար: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Նրա խոսքով՝ միջոցները հավաքվել են համաշխարհային մարաթոնի առաջին փուլում, որի ժամանակ գումար են նվիրաբերել տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ, երկրների կառավարություններ և անհատներ:

Հոյակապ արդյունք է, կայացել է համաշխարհային մարաթոնի առաջին փուլը, որը կազմակերպում է Եվրահանձնաժողովը: Մայիսի 4-ից սկսած կառավարությունները, կազմակերպությունները, հիմնադրամներն ու անհատ անձինք 9.5 մլրդ եվրո են հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին: Աշխարհը համերաշխություն է դրսևորում: Հետևեք լուրերին, հինգշաբթի նոր տեղեկություն կլինի»,- հայտնել է ֆոն դեր Լյայենը։