Կոստանյանը դեռ կարող է ծառայել ՀՀ-ին. Սիմոնյան - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կոստանյանը դեռ կարող է ծառայել ՀՀ-ին. Սիմոնյան

«Պարոն Կոստանյանը դեռ կարող է ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Կոստանյանին որևէ պաշտոնի նշանակելու մասին հրապարակումներին։

Հավելեց, որպաշտոնների նշանակումների մասին քննարկումներին ինքը չի մասնակցում, սակայն նշեց. «Ես իրեն համարում եմ ՀՀ-ի ամենաարհեստավարժ իրավաբաններից մեկը: Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ մի տեղ իր ծառայությունները մատուցի Հայաստանի Հանրապետությանը, որովհետև Գևորգ Կոստանյանին դիտարկել որպես քաղաքական միավոր, ես պատրաստ չեմ, քանզի նա չի եղել Հանրապետական կուսակցության անդամ, իսկ որպես իրավաբան դիտարկելիս, կարող եմ ասել, որ լավագույն իրավաբաններից մեկն է»։