fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Քրգործ՝ խոշտանգման հոդվածով. «Սասնա Ծռեր»-ի անդամը տուժող է. Forrights.am

Forrights-ն արդեն տեղեկացրել էր, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկվեն Արդարադատության նախկին նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Քրեակատարողական նախկին պետ Արթուր Օսիկյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաններ: Վերջիններիս գործողության կամ անգործության արդյունքում, վտանգի տակ էր դրվել «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի կյանքը և առողջությունը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ վերջերս կայացրած որոշման հիման վրա, Հատուկ քննչական ծառայությունը պարտավորվել է նախապատրաստել նյութեր, որոնց հիման վրա արդեն այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ խոշտանգման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածներով.

«Դեպքից 2 տարի անց Հովհաննես Հարությունյանը վերջապես ճանաչվեց տուժող. նա արդեն հարցաքննվել է: Որպես տուժողի ներկայացուցիչ պատրաստվում եմ քննություն իրականացնող մարմնին ներկայացնել մի շարք ապացույցներ, որոնցով հստակ պարզ է դառնում, որ նշված հանցագործությունները ենթադրյալ չեն: Ի վերջո, անհրաժեշտ է մի շարք պաշտոնատար անձանց ենթարկել քրեական պատասխանատվության և վերականգնել Հովհաննեսի խախտված իրավունքները»,- Forrights_ի հետ զրույցում հայտարարեց Հայարփի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը, ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ՝ ոստիկանական պատնեշից՝ անհայտ անձի կողմից արձակված կրակոցներից վիրավորվել էր ազդրի և ծնկի մի քանի հատվածներում: Հայարփի Սարգսյանը շուրջ 2 տարի բարձրաձայնում էր, որ իր պաշտպանյալն ունի բժշկական միջամտության կարիք, սակայն թե՛ Արդարադատության նախարարությունը և թե՛ Քրեակատարողական վարչությունը խնդրի լուծման համար որևէ քայլ չի ձեռնարկում՝ թողնելով անմարդկային պայմաններում.

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում.