Կրթությունը մեծ արժեք և ներուժ ունեցող  յուրաքանչյուր անհատի իրավունքն է․ Քոֆի Անան - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կրթությունը մեծ արժեք և ներուժ ունեցող  յուրաքանչյուր անհատի իրավունքն է․ Քոֆի Անան

Օգոստոսի 18-ին 80 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։ Քոֆի Անանը եղել է ՄԱԿ-ի 7-րդ քարտուղարը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1997-2006թթ։

Գանացի դիվանագետը Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել իր մարդասիրական գործունեության համար։

VNews.am -ը Ձեզ է ներկայացնում Քոֆի Անաանի իմաստուն մտքերից մի քանիսը։

Картинки по запросу քոֆի անան


1․ Դառը ճշմարտությունն այն է, որ աշխարհում ամենաշատ աղքատ մարդիկ դեռևս չունեն ֆինանսական ծառայությունների կայուն մատչելիություն, լինի դա ավանդներ, վարկեր կամ ապահովագրություն:


Картинки по запросу քոֆի անան


2․ Հանդուրժողականությունը չպետք է շփոթվի ո՛չ պասիվությամբ,  ո՛չ էլ համաձայնությամբ կամ անտարբերությամբ: Այն ակտիվ, դրական և պատասխանատու վերաբերմունք է մարդկային բազմազանության նկատմամբ:


Картинки по запросу քոֆի անան


3․ Դիվանագիտությունը կարող է շատ բանի հասնել, բայց ուժի դիրքերից դիվանագիտությունը կարող է շատ ավելիի հասնել:


Картинки по запросу քոֆի անան


4․Կրթությունը մեծ արժեք և ներուժ ունեցող  յուրաքանչյուր անհատի իրավունքն է: Կրթությունը հիմնված է ազատության, ժողովրդավարության և կայուն զարգացման սկզբունքների վրա … Ոչ մի նշանակություն չունի, ոչ մի այլ առաքելություն, բացի կրթությունից …


Картинки по запросу քոֆի անան


5․ ՌԴ դեսպանն ինձ ասաց. «Ինչու՞ եք  բողոքում, դուք ավելի շատ ժամանակ ունեիք,  քան Աստված»: Եվ ես նրան բացատրեցի, որ Աստված մի մեծ առավելություն ունի. նա միայնակ է աշխատում, առանց Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի և հանձնաժողովների:


Картинки по запросу քոֆի անան


6․Կարծում եմ թմրանյութերը  շատ մարդկանց են սպանել, բայց պետական քաղաքականությունը ոչնչացրել է ավելի շատ: