fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կուսակցություններից մեկն ընտրությանը չի մասնակցի

  • 109

Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը ինքնաբացարկ է ներկայացրել և չի մասնակցի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, այդ մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Նիստը սկսվելուց ընդամենը մի քանի րոպե առաջ ԿԸՀ-ին դիմում է ուղարկվել, որտեղ ներկայացվել են որոշ հայտարարություններ ու նշվել է, որ ելնելով վերոգրյալից, հայտնում ենք, որ չենք մասնակցելու արտահերթ ընտրություններին ու հայտնում են ինքնաբացարկ», -ներկայացրեց Մուկուչյանը։

Այսօրվա նիստում ավագանու արտահերթ նիստին մասնակցելու համար ավելի վաղ ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրած մյուս քաղաքական ուժերը գրանցվեցին։

Դրանք են՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Երևանի հանրություն», «Իմ քայլը», «Երևանցիներ», «Լույս» դաշինքները, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», «Հայք-Հայկազունիներ», Ռեֆորմիստների, «Օրինաց երկիր» կուսակցությունները։