fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Քվեարկողները փչացրել են քվեաթերթիկների 2 տոկոսը

Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողները փչացրել են քվեաթերթիկների մոտ 2 տոկոսը` տեղեկացնում է «Չեսնո» շարժումը։

Քվեարկողները քվեաթերթիկների վրա նկարել են, արտահայտել են քաղաքականությունից իրենց դժգոհությունը, հարցրել և տվել են խորհուրդներ, առաջարկել են իրենց թեկնածուներին։ Հանդիպել են նաև տարօրինակ դեպքեր․ ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկը կեղտոտված է եղեկ շագանակագույն նյութով։

Իրենց հերթին փչացած քվեաթերթիկների լուսանկարներով կիսվել են Facebook-ի օգտատերերը։