fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Քոչարյանի դատը վերսկսվեց. ղատարանի բակը մարդաշատ էր նիստից առաջ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Դատարանի բակը հիստի մեկնարկից շուրջ մեկ ժամ առաջ արդեն մարդաշատ էր:  Այսօր՝ մայիսի 14-ին, դատարանի բակի մեկ կողմում ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցներն են, մյուս կողմում` հակառակ կարծիք ունեցողները:

Դատարանը հրապարակեց Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված` նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը. միջնորդությունը մերժվեց: Դատարանը կանցնի Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցի քննարկմանը:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցածիրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿգլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեականօրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետն ախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը:

Հունվարի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ էր հայտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով:

Հունվարի 9-ին դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին: Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այնհանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:

Հունվարի 14-ին ինքնաբացարկ էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործիքննությունը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Մայիսի 6-ին ինքնաբացարկ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը քննող դատավոր Վարդան Գրիգորյանը:

Մայիսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի և մյուսների  գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին: