Լավրովը մեկնաբանել է իր աշխատանքը հրաժարականից հետո - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Լավրովը մեկնաբանել է իր աշխատանքը հրաժարականից հետո

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է իր աշխատանքը հրաժարականից հետո: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

«Այս ամբողջ տարիների ընթացքում, ես ոչ թե ինչ-որ պաշտոններ եմ զբաղեցրել, այլ ազնվորեն կատարել եմ իմ պարտականությունները: Շարունակում եմ դրանք կատարել նաեւ այժմ»,- ասել է դիվանագետը: Ընդ որում Լավրովը չի պատասխանել այն հարցին, թե կմնա արդյոք նոր կառավարության կազմում:

Լավրովն իր պաշտոնը թողել է հունվարի 15-ին: Այս մասին պարզ դարձավ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունից հետո, երբ նա հայտարարեց, որ իր կառավարությունը հրաժարական է տալիս: Սահմանադրության համաձայն, նախարարները կշարունակեն իրենց աշխատանքը մինչեւ կառավարության նոր կազմի ձեւավորվելը: Մեդվեդեւը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների ֆոնին այս որոշումը ճիշտ է համարում:

Լավրովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն էր 2004 թվականի մարտից: Դրանից առաջ 1994-2004 թվականներին նա ՄԱԿ-ում եւ ՄԱԿ անվտանգության խորհրդում ՌԴ մշտական ներկայացուցիչն է եղել: