fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

ԼՂ հարցում փոխըմբռնման ենք հասել. Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարԶոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման, հայտնում է Interfax-ը։

«Կարծում եմ, որ Միլանում իմ հայ պաշտոնակցի հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ փոխըմբռնման ենք հասել տևական դադարից հետո առաջին անգամ», – ասել է Էլմար Մամեդյարովը 2018-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը։

Ադրբեջանցի նախարարը հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումն առաջնահերթ խնդիր կլինի Ադրբեջանի համար նաև 2019-ին: «Ժամանակիս մեծ մասը նվիրել եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Դա գլխավոր խնդիրը կլինի նաև 2019-ին»,-ասել է նախարարը:

«Հիմնական նպատակը շոշափելի արդյունքների հասնելն է»,-ասել է Մամեդյարովը։

Նա հավելել է, որ 2019-ի հունվարին Զոհրաբ Մնացականյանի հետ կայանալիք հանդիպմանը ևս քննարկելու են հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները։ «Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է», – հավելել է Մամեդյարովը։