fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Մահերը շատացել են, ծնունդերը՝ պակասել

2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 3.500 մարդով, և հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969,2 հազար մարդ:

Ինչպես հայտնում է Hetq.am-ը՝ դեռևս 2014թ.-ից շաունակվում է ծնունդների նվազման գործընթացը, և 2018թ. առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում գրանցվել է 4,2 տոկոս անկում: Ծնունդները բացարձակ ցուցանիշով կրճատվել են 1.173-ով:

Ծնունդների թվի նվազմանը զուգահեռ շարունակվում է ամուսնությունների թվի նվազումը, որը 2018թ. 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 3,2 տոկոսով:

ՀՀ 2 մարզում՝ Լոռիում և Տավուշում, արձանագրվում են բնակչության դեպոպուլյացիայի միտումներ՝ այսինքն մահերը սկսել են գերազանցել ծնունդներին: Մասնավորապես Լոռիում մահերը գերազանցել են ծնունդներին 165, իսկ Տավուշում՝ 46 մարդով: