fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Մանրամասներ` քիչ առաջ տեղի ունեցած վրաերթի դեպքից

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Դավիթ Բեկ փողոցում ` Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ:

Ըստ AuroraNews-ի տեղեկությունների` վրաերթի ենթարկված կինը աշխատում էր ռազմական համալսարանում:

Ականատեսի հաղորդմամբ` վրաերթի պահին կինը փողոցը անցնելիս է եղել հետիոտնային անցմամբ: Նա մենակ չի եղել: Դեպքի վայր քիչ ուշ եկել էր նաև վերջինիս որդին: Հետիոտնային անցումը տեսանելի է եղել: Դրված են եղել նաև անցման նշանները:

Հայտնի է, որ նույն փողոցում կա նաև վերգետնյա անցում, որը բարձր է, և մարդիկ հաճախ շրջանցում են այն` փողոցը չթույլատրվող հատվածով անցնելով: Ցավոք, այստեղ նույնպես հնարավոր են վրաերթեր:

Նկատենք, որ սա արդեն մեկ օրվա ընթացքում վրաերթի երկրորդ դեպքն է: Այսօր վրաերթ է եղել նաև Գր. Լուսավորիչ փողոցում: Բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար:

Բոլոր վարորդներին և հետիոտներին հորդորում ենք լինել ուշադիր:

Մանրամասները` տեսանյութում:

Ինչպես արդեն հայտնե