Մարդ կա հազիվ է օթևան ճարում, մարդ կա շենքեր է շալակած տանում. բողոքի ակցիա (տեսանյութ) - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Մարդ կա հազիվ է օթևան ճարում, մարդ կա շենքեր է շալակած տանում. բողոքի ակցիա (տեսանյութ)

ԵՊՀ մի շարք գիտաշխատողներ այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից քայլերթով գնացին դեպի ՀՀ կառավարության շենք՝ պահանջելով անվավեր ճանաչել 2018 պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին որոշումը: 

 ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել էր որպես դրամաշնորհ, և որոշվել էր այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով: Արդյուքնում 450 աշխատակից զրկվում է աշխատանքից:

«Մենք դեմ չենք մրցույթներին, բայց սա անակնկալ որոշում էր: Երբեք նման բան չի եղել: Յուրաքանչյուր տարվա անհրաժեշտ գումարի չափը ներկայացրել ենք և ֆինանսավորվել: Մենք փաստի առաջ ենք կանգնել:Հատկապես երիտասարդ գիտնականները, ովքեր ընտանիք են պահում, չգիտեն թե ինչ են անելու»,-նշեց ակտիվիստներից մեկը:

Կառավարության դիմաց էին նաև մի խումբ այլ քաղաքացիներ: Նրանք «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած քաղաքացիներն էին: Պնդում էին, որ իրենց բնակարանների գործով   ի հայտ են եկել նոր հանգամանքներ:

Նրանք իրենց հետ պաստառներ էին բերել, որոնց վրա գրված էր.  «Մարդ կա հազիվ է օթևան ճարում, մարդ կա շենքեր է շալակած տանում»:

«Իմ բնակարանը հետագայում իմացա, որ գրավ են դրել: Դատարան էլ ի օգուտ ինձ որոշում չկայացրեց»,-պատմում էր քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում: