Մարուքյանը խորհուրդ է տալիս Միքայելյանին կարդալ «Անկեղծ ասած»-ը - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Մարուքյանը խորհուրդ է տալիս Միքայելյանին կարդալ «Անկեղծ ասած»-ը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ֆեյսբուքյան իր գրառմանը և կառավարության ծրագրի միջև կապին: Նա մեջբերել էր Սևակի «Անկեղծ ասածը»:
Մարուքյանն ասաց, որ այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է, և բոլորը մեջբերում են Մաթևոսյանին, իսկ ինքը որոշել է մեջբերել Սևակին, որ տաբերվի:
«Ես միշտ ուզում եմ մյուսներից տարբերվել: Այսօր էլ որոշեցի Պարույր Սևակին ցիտել։ Դա քաղաքականացվել է, միգուցե, ճիշտ է արվել, միգուցե՝ ոչ, բայց ես այլ մեկնաբանություն չունեմ»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե Սասուն Միքայելյանը Մարուքյանի մասով ասել  է, թե հիմկվանից հոգնել է, բա հետո ինչ պետք է անի, պատգամավորը պատասխանեց. «Խորհուրդ կտամ Սասուն Միքայելյանին կարդալ այդ բանաստեղծությունը: Երևի չգիտի ինչ բանաստեղծության մասին է խոսքը»: