fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Մեծ Բրիտանիայի դեսպանը մեկնել Է Իրանից. IRIB

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը, ինչպես ենթադրվում Է, մեկնել Է Իրանից՝ կանոններին համապատասխան: Այդ մասին հայտնել Է IRIB իրանական հեռուստառադիոկորպորացիան:

Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել Էր, որ Մաքերը լքել Է Թեհրանը: «Ասում են, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը մեկնել Է Իրանից նախնական ծանուցումից հետո եւ կանոններին համապատասխան»,- նշվում Է հեռուստառադիոկորպորացիայի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Իրանի կառավարությունը քննարկում Է միջազգային օրենքներին համապատասխան Մաքերի վտարման հնարավորությունը՝ Թեհրանում բողոքներին նրա մասնակցությունից հետո:

Tasnim իրանական գործակալությունն ավելի վաղ հայտնել Էր, որ Մաքերին որոշ ժամանակով ձերբակալել են, բայց ավելի ուշ դիվանագետին ազատ են արձակել:

Իրանական ԶԼՄ-ները հայտարարել են, որ դեսպանն իբր ներկա Է գտնվել Թեհրանի շաբաթօրյա բողոքներին եւ «զբաղվել Է կազմակերպմամբ, սադրանքով, ինչպես նաեւ ղեկավարել Է առանձին արմատական գործողություններ»: Խոսքը վերաբերում Է Իրանի մայրաքաղաքում Ամիր Քաբիրի անվան համալսարանի շենքի մոտ հարյուրավոր ուսանողների ակցիային, որոնք շաբաթ օրը հավաքվել Էին հարգելու ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հիշատակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: