fbpx

Միակ թիմը որ երկրպագում եմ՝ Ռամպլան է․Նատալիա Օրեյրոյի պատասխանը VNews.am-ին

Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն համերգով հանդես կգա Երևանում: Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Օրեյրոն Հայաստան է գալիս իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում՝ մեր երկիր բերելով երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգը հանդիսատեսը երբեք չի մոռանա: Համերգային երեկոյի շրջանակում կկայանան նաև մի շարք երգերի պրեմիերաներ, երգեր, որոնք դեռևս չեն լսել արտիստի անգամ ամենահավատարիմ երկրպագուները:

Նախքան համերգը Օրեյրոն հանդիպեց լրագրողների հետ և պատասխանեց նրանց հուզող հարցերին։

Ինչպես գիտենք դերասանուհին տարբեր կերպարներ է մարմնավորել, սակայն մինչ օրս նրա ամենասիրված կերպարնեից մեկը «Վայրի հրեշտակը» ֆիլմի Միլագրոսի կերպարն է, որտեղ նա պարզապես պաշտում է ֆուտբոլն ու հայտնի ֆուտբոլիստ Բատիստուտային։

VNews.am-ը նույպես հնարավորություն ունեցավ հարց ուղղել «Վայրի հրեշտակին»․

-Նատալիա, «Վայրի Հրեշտակը» ֆիլմի սցենարով դուք հանդիպեցիք հայտնի ֆուտբոլիստ Գաբրիել Բատիստուտային։ Դուք իսկապե՞ս հանդիսանում էիք նրա երկրկագուն․
Հարցը նրա մոտ ժպիտ առաջացրեց ․
«Իրականում շատ եմ հիանում սպորտսմեններով, և գիտեմ որ իրենք շատ ջանք են թափում իրենց երկիրը ներկայացնելու համար։ 
Գիտեմ , որ սպորտը ֆինանասական վատ վիճակում գտնվող մարդկանց համար շատ լավ ելք է ,  իսկ ամենօրյա մարզումները նրանց առաջ է տանում։
Անցած տարի աշխարհի առաջնությանը մասնակցեցի , որովհետև կարծեցի, որ դա առաջընթաց է բոլոր երկրների համար։
Միակ թիմը,  որ իսկապես երկրպագում եմ ուրուգվայական Ռամպլա թիմն է , որովհետև դա իմ հայրկի երկրպագած թիմն է, և նա այդ սերը փոխանցել է ինձ»։
Երգչուհու խոսքով մինչ Հայաստան ժամանելը, տասներկու համերգային ծրագրով է հանդես եկել այլ երկրներում և հոգնածության  պատճառով չի հասցրել շրջել Երևանով:
«Ամուսինս և որդիս  պտտվել են ամբողջ քաղաքում: Նրանք ինձ  ասացին, որ եղել են հետաքրքիր ու տեսարժան վայրերում: Իրենց հետ երկար հաց` լավաշ էին բերել, որը մենք վայելեցինք ամբողջ երեկոյի ընթացքում, շատ համեղ է Հայաստանի նուռը , իսկական է»։
Խոսելով ստեղծագործական կյանքի մասին` Օրեյրոն նշեց, որ թվում է, թե այն մարդիկ, որոնք իրենց սիրած աշխատանքով են զբաղվում, պետք է մշտապես երջանիկ լինեն, այնինչ  այդաքն էլ այդպես չէ, ընդհանուր վազքի, լարվածության և գերհոգնածության արդյունքում երբեմն հուսահատվում են ու հանգստի պահանջ զգում:
«Նման իրավիճակներում ինձ փրկում է բնությունը,երբ  իմ օրգանիզմը անհանգիստ է դառնում ,  սիրում եմ ժամանակ անցկացնել բնության գրկում, վայելել այն»։