Միֆ. հայ-ռուսական հարաբերությունների մասին - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Միֆ. հայ-ռուսական հարաբերությունների մասին

Ռուս-հայակական հարբերությունները շատ կարևոր են,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Հարաբերությունների հետ կապված վերջին շրջանում էլի նախկին իշխանությունների կողմից տարածվում են լուրեր, թե շատ վատ են հարաբերությունները», – ասաց նա:
Նա շեշտեց՝ այդ միֆը ստեղծել են ու տանում են առաջ: «Վարչապետի ու Պուտինի հանդիպումից հետո վարչապետը փաստել է, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերություններին խոչընդոտող որևէ փաստ չկա», – ասաց Ա. Վանեցյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ քարտուղարի նշանակմանը, ԱԱԾ տնօրենն ասաց, որ ՀԱՊԿ քարտուղարի նշանակումը պետք է համաձայնեցվի նաև ՌԴ-ի ու ՀԱՊԿ անդամ երկրների հետ: