Միքայելյանը՝ Գրիգորյանի ԵԿՄ անդամ մնալու մասին - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Միքայելյանը՝ Գրիգորյանի ԵԿՄ անդամ մնալու մասին

«Ես հիմա նախագահ չեմ, քննարկաման արդյուքում որպես թեկնածու եմ առաջադրվել»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով իր Միության նախագահ դառնալուն:

Նկատեց, որ ընտրվելու դեպքում ԵԿՄ բոլոր ոլորտներում փոփոխություններ են լինելու. «Կառույցը պետք է 90 տոսկոսով փոխվի: Նախ պետք է բարձրանա այն ազատամարտիկների դերը, որոնք մեծ դերակատարություն են ունեցել պատերազմի ժամանակ: Այսօր նրանք մղվել են 2-րդ, 3-րդ պլան: Նման մարդկանց դերակատարությունը պետք է բարձրանա, ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է բարձրանա»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մանվել Գրիգորյանը կմնա ԵԿՄ անդամ, եթե ինքը դառնա Միության նախագահ, ասաց. «Երբ կձևավորվի Երկրապահը, նոր անդամներ են լինելու, վարչությունը նոր է ձևավորվելու, նոր մարդկանցով: Բնական է, հին տղերքից էլ կմնան»: