fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Մոնիկա Լևինսկին կմասնակցի Քլինթոնի իմպիչմենտի վերաբերյալ սերիալի ստեղծմանը

Սպիտակ տան նախկին աշխատակցուհի Մոնիկա Լևինսկին համաձայնել է դառնալ ամերիկյան Crime Story սերիայի չորրորդ սեզոնի պրոդյուսերը․ ֆիլմը կխոսի իր մասնակցությամբ սեռական սկանդալի մասին, որը գրեթե ավարտվեց նախագահ Բիլ Քլինթոնի համար իմպիչմենտով: Մոնիկան դա հաստատել է Vanity Fair-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ իրեն համոզել է մասնակցել նախագծին ռեժիսոր Ռայան Մերֆիի մտադրությունը` խոսելու հնարավորություն տալ այն մարդկանց, ում նախկինում վանում էին, և ում հեգնում էին: Նա նշել է, որ խոսելու իրավունք է ստացել միայն մի քանի տարի առաջ:

Մերֆին ծրագրում է ֆիլմը նկարահանել Ջեֆրի Թուբինի «Իսկական սեքս-սկանդալ, որ գրեթե տապալեց նախագահին» գրքի հիման վրա։