fbpx

Մոսկվան արձագանքել է Քադաֆիի որդու խնդրանքին

Մոսկվան կարծում Է, որ ոչ մեկին չի կարելի զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում այսպես են մեկնաբանել քաղաքական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Լիբիայի՝ 2011 թվականին տապալված դիկտատոր Մուամար Քադաֆիի որդու խնդրանքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

«Մենք պաշտպանում ենք բոլորին»,- հայտարարել են գերատեսչությունում: Այնտեղ նաեւ նշել են, որ Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը պետք Է լինի Լիբիայի քաղաքական գործընթացի բաղկացուցիչ մասը: Դեկտեմբերի 24-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ 46-ամյա ալ Իսլամը, որը համաներմամբ վերջերս Է դուրս եկել բանտից, իր օգնականների եւ Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի միջոցով նամակ Է հանձնել Ռուսաստանի ղեկավարին: Դրանում նա ներկայացնում Է Լիբիայի իրադրության իր ընկալումը եւ խնդրում աջակցել իր քաղաքական հավակնություններին:

Նշվել Է, որ Քադաֆիի որդին պատրաստվում Է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, որոնք ըստ ՄԱԿ-ի պլանի՝ պետք Է երկրում կայանան 2019 թվականին: