fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Մահացել է անապահովներին հաց բաժանող Մամուդ Շավարշյանը

Մոսկվան մեծ քաղաք է, ավելի քան 12 մլն բնակչությամբ ։ Այդ 12 մլն բնակչությունն իր հերթին Մոսկվան գունավորում է տարբեր ազգերի ներկայությամբ, հարուստներով և անտուններվ, քաղցած ու կուշտ մարդկանցով․․․ վերջինների համար գուցե այսօր սովորական առավոտ է բացվել, սակայն օրվա հացի սպասող մարդկանց համար այս օրը սովորական չէ․․․

Առավոտյան հայտնի դարձավ, որ  մահացել է Մամուդ Շավարշյանը, այն մարդը ով անապահով մարդկանց ձրի հաց էր բաժանում։ Մոսկվայից մոտ 110 կմ հեռավորության վրա գտնվող Ստրունինո բնակավայրում  Մամուդ Շավարշյանին բոլորն էին ճանաչում, նա 10-ը տարի շարունակ իր բոլոր խանուութներից անվճար հաց է բաժանել տեղի բոլոր տարեց ու անապահով մարդկանց։ Նա հանրային մարդ չէր, պարզապես կատարում էր իր պապի խնդրանքը՝ օգնում նրանց ովքեր իրենից վատ են ապրում։

Ինչպես տեղացիներն են պատմում,  նա օգնում էր տաջիկներին ովքեր եկել էին աշխատելու ու մնացել առանց աշխատանք և քաղցած, օգնում էր ռուսներին, թաթարներին , ուկրաինացիներին և բոլորին։  Տեղի լրագրողները նկատել էին, որ երբ  վերջանում էր հացը նա կրկին պատվիրում էր առաքել։

Մամուդ Շավարշյանի ընկերը՝ Միխայիլ Դեմետևը ֆեյսբուքյան իր էջում գրել է,  որ Մամուդն իրեն ասում էր մի խմիր, փոխարենը մարդկանց օգնիր , հենց այդ պատճառով էլ նա ռուս չէ ․․․