fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Մխիթար Հայրապետյանը չի լինի Սփյուռքի նախարար

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը վայր չի դնելու պատգամավորական մանդատն ու լինելու է յոթերորդ գումարման խորհրդարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողներին ասաց Հայրապետյանը:

«Ես չեմ լինելու սփյուռքի նախարար»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք այլևս սփյուռքի նախարարություն չի լինելու, նա հիշեցրեց Դիլիջանում դեկտեմբերի 19-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ քննարկվում է նախարարությունը փակելու հարցը՝ ընդգծելով, որ վերջնական որոշում դեռ չկա:

«Ինքս խորհրդարանում գլխավորելու եմ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովը: Իմ գործունեությունն այսպես, թե այնպես ուղղակի աղերսներ է ունենալու սփյուռքի հետ քաղաքականության, դրա մշակման ու օրենսդրական դաշտում»,- ասաց Մխիթար Հայրապետությանը: