Մխիթարյանն՝ ադրբեջանական դպրոցներում հայատյացության և մեր կառուցողական լինելու մասին - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Մխիթարյանն՝ ադրբեջանական դպրոցներում հայատյացության և մեր կառուցողական լինելու մասին

«Մեր եվրոպացի գործընկերները հաճելիորեն զարմացած էին. առաջին անգամ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների ներգրավված լինելով՝ հայկական պատվիրակությունը կառուցողական էր»,- այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, խորհրդարանում ասուլիսի ժամանակ ասաց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը:

«Չենք կարող խուսափել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև լարված հարաբերություններից: Սակայն լինելով պրոակտիվ՝ մենք մեր առաջ խնդիր ենք դրել լինել չափազանց կառուցողական: Մեր պատվիրակությունն աշխատելու է բացառապես ծրագրային դրույթների, ծրագրային բանավեճերի շուրջ»,– ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ իրենք շատ խնդիրներ են տեսել Ադրբեջանում հանրակրթական դպրոցներում առկա հայատյացության, սակայնշեշտադրում են արել, որ քննարկումը լինելու է բացառապես ծրագրային և կառուցողական դաշտում, այլ ոչ ինքնանպատակ՝ հարևան երկրին քննադատելու հերթական փորձ: Հայկական պատվիրակությունը հետաքրքրվել է, թե ինչպես են եվրոպացի գործընկերները պատկերացնում 2 երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը, եթե ադրբեջանական դպրոցներում երեխաներին որպես հակահայ են մեծացնում: