-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երևանում նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Նախագծերի կառավարման երկրորդ տարեկան համաժողովը», որը բացառիկ միջոցառում է Հայաստանում հատկապես նախագծերի կառավարման մասնագետների համար: Նախագծերի կառավարման ինստիտուտի գործունեությունն ուղղված է ստանդարտների և սկզբունքների, ընդհանուր ռեսուրսների, գիտական հետազոտությունների միջոցով մասնագետների կարիերայի աճի խթանմանը: Ինստիտուտը Հայաստանում հիմնադրվել է 2016թ․-ին:
Համաժողովին ելույթ ունեցան ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, ով ներկայացրեց ՊԵԿ-ում ներդրված նախագծերի կառավարման մոտեցումներն ու փորձը: Ելույթ ունեցան նաև “Ամերիա գռուպ”-ից Տիգրան Ջրբաշյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանից Լուսինե Հայեսը և այլ հյուրեր:
Համաժողովի հիմնական ուղղվածությունը նախագծերի կառավարման մոտեցումների կիրառումն էր պետական հատվածում, դրանց կարևորությունն ու գործիքները և լավագույն փորձը:
Համաժողովի նպատակն է նախագծերի կառավարման մասնագետների շրջանում փորձի փոխանակումը, ինչպես նաև հիանալի միջավայր է կապերի հաստատման ու բարձրաստիճան հայ և օտարազգի պաշտոնյաների շփման համար։
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել նաև «Նախագծերի կառավարման ինստիտուտի» հայաստանյան մասնաճյուղի նախագահ Թոմաս Մազեջյանը, ով նաև պատմեց կառույցի ձեռքբերումների մասին:
Մազեջյանը նախագծերի կառավարման համայնքին և հյուրերին ներկայացրեց նաև Նախագծերի կառավարման ինստիտուտի վերաբրենդավորված նոր դեմքը, փիլիսոփայությունն ու զարգացման ճանապարհները:
PMI-ի մասին
Հանդիսանում է աշխարհում շահույթ չհետապնդող նախագծերի, ծրագրերի, պորտֆոլիոների կառավարման մասնագետների ասոցիացիա։ 1969թ.-ին ստեղծված կառույցը կարևորում է աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 2.9 մլն. մասնագետների աշխատանքը գլոբալ ջատագովության, համագործակցության, կրթության ու հետազոտության միջոցով։
PMI հայաստանյան մասնաճյուղի մասին
Ստեղծվել է 2016թ.-ին և հանդիսանում է PMI անդամ։ PMI հայաստանյան մասնաճյուղի նպատակն է աջակցել նախագծերի կառավարման մասնագետների աճին ու զարգացմանը, ինչպես նաև բարձրացնել նախագծերի կառավարման վերաբերյալ իրազեկվածությունն ու ընդգծել նրա դերը բիզնեսի ու կազմակերպության հաջողության մեջ։
Վիդեո
Ֆոտո