Նիգերիայում հարյուրից ավելի մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով. BBC - VNews

Նիգերիայում հարյուրից ավելի մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով. BBC

Նիգերիայում վերջին օրերին հարյուրից ավելի մարդ Է զոհվել ընդգրկուն հեղեղումների հետեւանքով: Տեւական տեղատարափներից հետո ափերից դուրս են եկել երկրի երկու խոշորագույն գետերը՝ Նիգերը եւ Բենուեն: Այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան՝ հղում անելով Նիգերիայի տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային վարչությանը:

Ամենից շատ տուժել են գյուղական շրջանները, որտեղ վարարումների հետեւանքով ողողվել են պարենային մշակաբույսերի ցանքատարածությունները, բնակելի տները, ավտոճանապարհները: Հազարավոր մարդիկ հարկադրված են լքել իրենց հարազատ վայրերը Նիգերիայի կենտրոնում եւ հարավում: Առավել բարդ իրադրություն Է ստեղծվել Նիգերի նահանգում, որտեղ տարերքը 40 մարդու կյանք Է խլել: Ընդամենը հեղեղումներ են եղել Նիգերիայի 12 նահանգներում:

Հորդառատ անձրեւները Նիգերիայում Դեռեւս չեն հանդարտվում: Երկրի իշխանությունները դիտարկում են արտակարգ դրություն սահմանելու հարցը տարերքի դեմ պայքարում երկրի ռեսուրսները մոբիլիզացնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: