fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց դպրոցում, որտեղ ինքը սովորել է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ ինքը սովորել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց դպրոցում, եղավ մի քանի դասասենյակներում:

Շրջայցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը և դուստրը՝ Մարիամ Փաշինյանը:

«Ընտանիքով քայլում էինք Իջևանում, անցնում էինք մեր դպրոցի մոտով և չդիմացա գայթակղությանը, սկզբից ներս մտանք դպրոց, հետո էլ չդիմացա մեր դպրոցի մասին ձեզ պատմելու գայթակղությանը»,- «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց Փաշինյանը: