Նոր դատական վճիռ 10.000 դրամ գողացած կնոջ գործով - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Նոր դատական վճիռ 10.000 դրամ գողացած կնոջ գործով

Ընդհանուր իրավասության դատարանում մերժվեց Հասմիկ Սարգսյանի պաշտպաների կողմից ներկայացված բողոքը: Դատարանում վիճարկվում էր Սարգսյանի կողմից ներկայացված հաղորդման (ոստիկանների կողմից ենթադյալ խոշտանգում կատարելու) հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Նրանք դատարանից պահանջում էին որպեսզի դատարանը վերացնի քննիչի որոշումը՝ քրեական գործը կարճելու մասին:

Հիշեցնենք, որ  Հասմիկ Սարգսյանը 3 անչափահաս երեխաներ ունեցող այն կինն է, ով 10.000 դրամ գողանալու համար 5 տարի ազատազրկման է դատապարտվել:

VNews.am-ի թղթակցի հետ զրույցում իրավապաշպան Զարուհի Հովհաննիսյանը, ով ամիսներ առաջ Հասմիկ Սարգսյանին աջակցող բողոքի մասնակիցներից էր, նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ այս կնոջ գործը. «Իհարկե, այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Մենք հետամուտ ենք արդար որոշման կայացմանը, բայց խնդիրն իրավական տիրույթում է արդեն: Հետագա իրավական քայլերը Հասմիկի պաշտպաններն են համակարգում»: 

Հասմիկ Սարգսյանի պաշտպան Մարինա Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  Սարգսյանի հիմնական գործի հետ դատարանի վերջին որոշումը կապ չունի. «Ցանկանում ենք, որ պարզ լինի: Դատարանի նոր վճիռը Հասմիկին ազատությունից զրկելու կամ չզրկելու մասին չէ: Մենք բողոքարկել էինք, որ նրա նկատմամբ ոստիկանությունում բռնություն է կիրառվել: Իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը պետք է բողոքարկվի վերաքննիչ դատարանում»: