Օպերայի սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան - VNews

Օպերայի սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան

Երեւանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի առաջին օղակում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Սրճարանների աշխատակիցները բողոքի ցույց են սկսել՝ փակելով Մաշտոցի պողոտան: Իրավիճակը լարված է: Այնտեղ են գտնվում մեծ թվով ոստիկաններ: Նրանք փորձում են ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցից՝ վերականգնելու երթեւեկությունը:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել.
Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը:

Լուսանկարները՝ Հայկական ժամանակի