fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Օսիպյանը հանդիպել է սևանցիների հետ. ոստիկանների գործը կքննվի անաչառ

  • 55

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպեց նույն օրը Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ:

Ոստիկանության փոխանցմամբ, Վալերիյ Օսիպյանը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողների ձերբակալման հետ:
Ոստիկանության պետը նշել է, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ ու եղել է քննարկում:

Վալերիյ Օսիպյանը հանգամանալից ներկայացրել է ստեղծված իրավիճակն ու վստահեցրել,  որ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ, և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում: