Ովքե՞ր են պետական օժանդակության 18-րդ ծրագրի շահառուները - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ովքե՞ր են պետական օժանդակության 18-րդ ծրագրի շահառուները

04b289fb4d481205ce78874fd1010239 1 - Ովքե՞ր են պետական օժանդակության 18-րդ ծրագրի շահառուները

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 18-րդ միջոցառման շահառու են հանդիսանում այն տնտեսվարողները, որոնք՝

  • 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ունեցել են 2-ից մինչև 100 աշխատակից և նույն ժամանակահատվածում նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5%։
  • Այս միջոցառման շրջանակներում պայմաններին բավարարող տնտեսվարողը կստանա փոխհատուցում իր յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի միջին աշխատավարձի չափով։
  • Աջակցության 18-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև այն տնտեսվարողները, որոնք արդեն օգտվել են 5-րդ միջոցառումից