fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Փարիզում տղամարդը մկրատով հարձակվել Է անցորդների վրա

Մկրատով զինված անհայտ մի տղամարդ երկու անցորդների Է վիրավորել Ֆրանսիայի մայրաքաղաքում, իրավապահ մարմինները ձերբակալել են չարագործին: Այդ մասին հայտնել Է France-3 հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրի: Միջադեպը տեղի Է ունեցել սեպտեմբերի 10-ի առավոտյան Փարիզի 11-րդ օկրուգում:

Նշվում Է, որ հարձակվողը հարված Է հասցրել փոստային աշխատողի կոկորդին եւ մի անցորդի վիրավորել Փարիզի արեւելյան մասում: Իրավակարգի ուժերը տղամարդուն ձերբակալել են Ռոկետ փողոցում եւ տեղափոխել ոստիկանություն, որտեղ նրան հարցաքննում են: Վերջին 24 ժամվա ընթացքում սա արդեն երկրորդ հարձակումն Է Փարիզում: Լույս սեպտեմբերի 10-ի գիշերը մեկ այլ չարագործ, որը, մի շարք ԶԼՄ-ների տվյալներով, ծագումով Աֆղանստանից Է, դանակով 19 մարդու Է վիրավորել 19-րդ օկրուգում, տուժածների թվում եղել են Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: