fbpx

Փաշինյանը խոսել է Լուկաշենկոյի հայտարարության մասին

«Լուկաշենկոն ասում է ինքն այսպես ասեց, էս ասեց, բայց նա չի ասում, թե ես ինչ ասեցի»,- այս մասին մեկնաբանելով Լուկաշենկոյի հարցազրույցը` լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը մասնավորապես ասել է.

«Ես լրագրողների հարցին ի պատասխան ասել եմ, որ դռնփակ նիստ է, բայց ես բավարարված եմ այդ խոսակցությունից, հնարավոր է, որ լինեն մարդիկ ովքեր բավարարված չեն և դեռ պետք է երկար դրա մասին խոսեն:

Ես ձեզ հավաստիացնում եմ, որ պարոն Լուկաշենկոjի բարձրացրած հարցերին տեղում տրվել են շատ կոնկրետ և սպառիչ պատասխաններ, և ես տպավորություն ունեի, որ պարոն Լուկաշենկոն բավարարված է այդ պատասխաններով, և բոլոր ներկաները այդպիսի տպավորություն ունեին»,- ասել է Փաշինյանը: