fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Պաշտոնի համար ՔՊ-ի հետ դաշինք չեն կազմի. Սարգսյան

  • 46

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց «ԵԼՔ» դաշինքի հետագա ճակատագրի մասին:

«Ժամանակից շուտ չեմ կարող ասել, թե զարգացումներն ինչպիսին կլինեն: Հնարավորություն կա, որ հետագայում խորհրդարանական ընտրության ժամանակ բոլոր այն խորհրդարանական ուժերն, այդ թվում ՔՊ-ն, Հանրապետություն և Լուսավոր Հայաստան կուսակցությունները, որոնք բնական դաշնակիցներ են և գաղափարական առումով իրար շատ մոտ են, մեկ թիմով գնան: Չի բացառվում նաև, որ առանձին-առանձին գնան, այդ ամենը կախված է ուժերի գնահատականից, ուժերի հնարավորությունից»,– ասաց նա:

Սարգսյանը չբացառեց, որ ավագանու ընտրությունը վերադասավորումների և նոր մտքերի փուլ կհանդիսանա:

Նա նաև նշեց, որ եթե ՔՊ-ն շատ ձայներ հավաքելու հնարավորություն ունենա, իրենք  իմաստ չեն տեսնի դաշինք կազմելու մեջ:

«Եթե ՔՊ-ն  ինքնուրույն կարողանում է մեծ քվե վերցնել, այս դեպքում ես անձամբ դեմ եմ մաս կազմել այն մեծին, որտեղ դու փոքր ես, որտեղ քո ձայնի հնարավորությունը քիչ է, այնքան, որ մտել ես պաշտոնի համար, էդ իմը չի։ Մեր ժողովուրդը, եթե ամբողջությամբ վստահի ՔՊ-ին ու ձայն տա, իրենք էլ պետք է լինեն մեծամասնություն ու այստեղ դաշինքի խնդիր չկա»,-ասաց պատգամավորը: