fbpx

Պետբյուջեի եկամտային մասը գերակատարվել է 89 միլիարդ դրամով. վարչապետ

2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը դեկտեմբերի 23-ի դրությամբ գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով): Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն՝ այսքան ավել հարկային եկամուտ ենք ունեցել 2019թ. բյուջեով կանխատեսված/նախատեսվածի համեմատ:

Հավաքված գումարից՝ նույն օրվա դրությամբ, 40 միլիարդ դրամ ծախսվել է ԱԱՀ ժամկետանց դեբետները մարելու համար, այսինքն՝ փակվել է տնտեսվարողների նկատմամբ նախկինում կուտակված պարտքերը:

Այս տարի ԱԱՀ գծով ընդհանուր առմամբ տնտեսությանը վերադարձվել է 150 միլիարդ դրամ:

Ինչ վերաբերվում է պետական բյուջեի գերակատարմանը, կասկած չկա, որ տարվա արդյունքներով այն շատ ավելի մեծ է լինելու»,- գրել է վարչապետը: