fbpx

Պետք չէ պաշտոնների համար ուրանալ ընկերությունը. Վահան Բաբայան

«Մենք մասնակիցը չենք լինելու օլիմպիական սկզբունքով, մասնակցելու ենք հաղթելու և Երևան քաղաքը կառավարելու համար»,- սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ռեֆորմիստների» կուսակցության քարոզարշավի մեկնարկային միջոցառմանն հայտարարեց կուսակցության ղեկավար, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր  Վահան Բաբայանը:

Վահան Բաբայանի համոզմամաբ այս ընտրությունները պատմական են, քանի որ առաջինն են հեղափոխությունից հետո և հենց այս ընտրություններով կերևա, թե որքանո՞վ է փոխվել Հայաստանը, եւ քաղաքացին որքանո՞վ կարող է իր կամքն արտահայտել ազատ եւ թափանցիկ ընտրություններում:

«Պետք է ամեն ինչ անենք, որ մեր քաղաքը չբաժանենք «սեւ»-ի եւ «սպիտակ»-ի, որ անհանդուրժողականություն չլինի: Մենք չենք մտել քաղաքականություն՝ թշնամիներ փնտրելու համար, մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին»,- ասել է նորաստեղծ կուսակցության ղեկավարը և կոչ արել ընտրապայքարում մասնակից ուժերին պաշտոնների համար չուրանալ ընկերությունը:

«Պետք չէ պաշտոնների համար ուրանալ ընկերությունը: Քաղաքականությունն այն բանը չէ, որի համար Երեւանը կարելի է կիսել տարբեր մասերի»,- ասել է Վահան Բաբայանը:

Միջացառման ընթացքում կուսակցության ղեկավարը ներկայացրել է քաղաքապետի իրենց թեքնածուին և ընդգծել, որ վերջինս երբեք չի զբաղվել քաղաքականությամբ:

«Նա քաղաքապետի միակ թեկնածուն է, որը չի զբաղվել եւ չի զբաղվում քաղաքականությամբ: Նա հաջողել է արվեստի, կինեմատոգրաֆիայի եւ շինարարության ոլորտում: Նրան շատ բարդ է քննադատելը»,- ասել է նա: