fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Պետրոս Ղազարյանը` «Օրակարգ» լրատվականի տնօրենի ԺՊ

Հանրային հեռուստաընկերության «Այսօր իրականում» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվական-վերլուծական ծառայություն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց  լրատվական-վերլուծական ծառայության լուրերի համակարգող Թերեզա Կասյանը:

«Նշանակումը կատարվել է երեկ»,-ասաց նա:

Հանրայինի լրատվական-վերլուծական ծառայության նախկին տնօրեն Վահագն Թևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 13-ին: Նա «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու էր ու համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր: