Փորձել են թալանել Երևանում տեղադրված վճարային տերմինալը - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Փորձել են թալանել Երևանում տեղադրված վճարային տերմինալը

Մարտի 11-ին` ժամը 04.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ ուզում են լինգով կոտրել Էրեբունու փողոցի 33 շենքի մոտ տեղադրված «Իզի Փեյ» ապարատը:

Ոստիկանությունը հայտնում են, որ մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նույն օրը՝ ժամը 04.30-ին, Էրեբունի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սերգեյ Ա.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել է գողություն կատարել վճարային տերմինալից:

Վնասի չափը պարզվում է: Սերգեյ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: