fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

ՊՊԾ գնդից վիճողներին բերման են ենթարկել

Այսօր՝  նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկանները ծառայություն կատարելիս են եղել Վերնիսաժի տարածքում, երբ նկատել են, որ մի խումբ երիտասարդներ վիճաբանում են և քաշքշում միմյանց:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները ճիշտ կողմնորոշվելով՝ կարողանում են վնասազերծել կռվի մասնակիցներին և 3 հոգու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Վնասազերծման ժամանակ ոստիկանները հայտնաբերել են «Բերետտա» տիպի մարտական ատրճանակ, ինչպես նաև ռուսական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները: Այս պահին դեպքի վայրում տեղազզնություն են կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննիչներն ու փորձաքրեագետները:

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Հետաքննիչի հանձնարարականով ճանապարհային ոստիկանները Mercedes մակնիշի ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխեցին ոստիկանության կետրոնական բաժնի հատուկ պահանվող տարածք: