Ձեռքերը կապած գցել են ջուրը, ալիքները հայկական սահման են բերել․ Կարեն Ղազարյանի հետ նույնը չի լինի - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ձեռքերը կապած գցել են ջուրը, ալիքները հայկական սահման են բերել․ Կարեն Ղազարյանի հետ նույնը չի լինի

Տավուշի մարզի գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերը առերեսվել են հարևան Ադրբեջանի անմարդկային վարքագծի հետ։ Իննսունականների պատերազմական լարված իրավիճակը շատերի կյանքը խլեց, բոլորն էին պատրաստ պայքարել հանուն հայրենիքի, հանուն արդարության գաղափարի։ Անցան այդ ժամանակները , բայց չանցավ հակառակորդի չարդարացված վրեժխնդրությունը։ Սպանելը, սպանվելը, գերի վերցնելը և գերեվարվելը պատերազմի դաժան օրենքներն են, սակայն երբ խաղաղ բնակիչը անհայտ պայմաններում հայտնվում է թշնամու սահմանագոտում և ներկայացվում որպես դիվերսանտ ՝ խոսում է հակառակորդի օրենքներ չսիրելու, դրանք չհարգելու և ամենակարևորը , քաղաքակիրթ աշխարհի առաջ պատասխանատվություն չկրելու ու դրա մաս չկազմելու մասին։ Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ է սպառնում իր այնտեղ գտնվելու առաջին իսկ րոպեից սկսած, և սա ոչ թե ենթադրություն է այլ փաստ։ Մեկ անգամ չէ, որ մեր երկրի քաղաքացիները տարբեր պատճառներով հայտնվել են հարևան հողում, և  նրանց հետ են վերադարձրել մահացած։ Մինչդեռ հակառակ պարագայում այդպես չէ, Ադրբեջանի քաղաքացուն Հայասատանում վերաբերվում են օրենքով պարտադրված կանոնների համաձայն։ ՀՀ քաղաքացիներից քչերին է հաջողվել վերադառնալ հայրենիք առանց խոշտանգումների կամ ողջ ու առողջ։ Վերջի հինգ տարիների միակ դեպքը Լուսիկ Աբովյանն է, ով  գնացել էր պանիր գնելու և մառախուղի պատճառով կորցրել ճանապարհն ու հայտնվել Ադրբեջանում, նա էլ վերադարձավ հայրենիք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ։  Այս պահին Ադրբեջանում է գտնվում Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը , ով ունի հոգեկան որոշակի խնդիրներ, հաշվառված է համապատասխան բուժհաստատթյունում։ Կարենի անհետացումը շատ հարցականների տեղիք է տալիս, քանի որ տեղացիների պնդմամբ սահմանն ամբողջովին ականապատված է, և ամենայն հավանականությամբ Կարեն Ղազարյանը ավելի շուտ կմահանար աականի պայթյունից , քան կանցներ սահմանը։ Բացի այդ, նրա անհետացմանը վերաբերող ոչ մի հետք չի գտնվել , ինչը ստիպում է կարծել, որ թշնամին ազատ ելք ու մուտք ունի հարևան բնակավայրեր , և Կարենին առևագնել են։

Առավել մանրամասն՝ VNews.am-ի պատրաստած ֆիլմում․