fbpx

Պուտինը «կորել է» Բեռլինի վեհաժողովում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շփոթվել են այն բանից հետո, երբ համատեղ լուսանկարվելու ժամանակ նկատել են Պուտինի բացակայությունը: Տեսանյութը տարածվել է համացանցում:

Տեսանյութում երեւում է, որ Մերկելը եւ Մակրոնը մյուս մասնակիցների հետ միասին պատրաստվում էին լուսանկարվել, երբ նկատեցին, որ ՌԴ առաջնորդը դեռ չի միացել մնացած մասնակիցներին:

Պետությունների առաջնորդները փոխանակվել են հայացքներով, որից հետո ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշից հարցրել են, թե որտեղ պետք է կանգնի Պուտինը:

Մի քանի վայրկյան անց Ռուսաստանի առաջնորդը մոտեցել է: Մակրոնը ողջունել է նրան, իսկ Մերկելը ցույց է տվել, թե որտեղ պետք է կանգնի լուսանկարվելու համար: