Քաղաքագետին ինչո՞ւ էին կանչել 6-րդ վարչություն - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Քաղաքագետին ինչո՞ւ էին կանչել 6-րդ վարչություն

Նախօրեին քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը հրավիրվել էր ոստիկանության 6-րդ վարչություն։ Տեղեկությունը VNews.am-ի հետ զրույցում հաստատեց Սամսոնյանը:

Նրան հրավիրել են Սեյրան Օհանյանի դիմումի հիման վրա:

VNews.am-ի թղթակցի հետ զրույցում  Սամսոնյանն  իրավիճակը զավեշտալի համարեց: Պնդեց նաև, որ նախկինում Սեյրան Օհանյանի հետ որևէ խնդիր չի ունեցել:

«Լրահոսում հանդիպել էի, որ Սեյրան Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ: ֆեյսբուքի իմ էջում արտատպել էի՝ գրելով, որ տեղի է ունեցել այսպիսի բան ու նորմալ գեներալն այդպիսի բան չի անի և եթե մտածում է, որ լավ գեներալ է իր Գերագույն գլխավոր հրամանատարի վրա չի փորձի ցուցմունքներ գրել լավ իմանալով, որ իշխանությունները դրան են սպասում, ուրեմն լավ գեներալ չէ: Սա ընդամենը հարցադրում էր:

Սեյրան Օհանյանի փաստաբանը դիմել է 6-րդ վարչություն՝ հայտարարելով ամենաաբսուրդը, որ ես տիրապետում եմ նախաքննական գաղտնիքի և ես հրապարակել եմ այն: Հաջորդ աբսուրդը և զավեշտալին, որ ես գեներալ, գնդապետ Սեյրան Օհանյանին սպառնացել եմ գնդակահարությամբ,- ներկայացրեց Սամսոնյանը:

Նրա խոսքով, այս ամենն իր դեմ չէ ուղղված: Նպատակն այն է, որ իրենց շեղեն հակաիշխանական հայտարարություններից:

«Ի՞նչ ասեմ ես, երբ գեներալ-գնդապետն ասում է, թե 29-ամյա երիտասարդն իրեն սպառնում է: Խնդիրն այստեղ երևույթն է: Պարզապես, սովորություն են դարձրել տարատեսակ միջոցներով մարդկանց լռեցնելը»,-նշեց նա:

VNews.am-ի մեր թղաթակցին քաղաքագետը հայտնեց նաև, որ ինքը փաստաբան ունի՝ Տիգրան Աթանեսյանն է: Միասին էլ գնացել էին վարչություն: Սակայն նպատակ չունեն գործին ընթացք տալ, եթե  այն քրեական բնույթ չստանա: