fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Քոչարյանը կարող է մասնակցել ԱԺ ընտրությանը

Դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ Քոչարյանը կարող է մասնակցել ԱԺ ընտրությունների քվեարկությանը:

Լրագրողները նկատեցին, որ Քոչարյանի անձնագիրն իր մոտ չէ:

«Մենք կկարողանանք այդ հարցի տեխնիկական մասն ապահովել: Բայց ես չեմ կարող մեկնաբանել, թե արդյոք նա կցանկանա մասնակցել ընտրություններին, թե ոչ: Տարբերակներ շատ կան, այդ թվում դիմել, վերցնել, գնալ մասնակցել և այլն: Եթե ինքը որոշեց, որ պետք է մասնակցի, տեխնիկական մասը կկարողանանք ապահովել: Այլ բան, որ ինչ-որ պահի իրեն պետք էր բուժման կուրս անցնել Մյունխեն քաղաքում, բայց դա թույլ չտրվեց: Շատ ծանր չտարանք»,-ասաց փաստաբանը