ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 335 հազար 882-ի - VNews

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 335 հազար 882-ի

yq ruscov 21042021 - ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 335 հազար 882-ի

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 9 հազար 434-ով։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։

Այսպիսով, ութ օր շարունակ երկրում վարկվածների թվի ավելացումը օրվա կտրվածքով 10 հազարը չի գերազանցում։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 335 հազար 882-ի։

Վարակվածության աճը օրվա կտրվածքով կազմում է 2,9 տոկոս, նախորդ օրվա 2,8 տոկոսի դիմաց։ Ռուսաստանում վերջին մեկ օրում ապաքինվել է 8 հազար 111 մարդ։

Ապաքինվածների ընդհանուր թիվը դարձավ 107 հազար 936։ Օպերատիվ շտաբի տվյալների համաձայն, վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 139-ով։ Մահերի ընդհանուր թիվը 3 հազար 388 է։